Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 26 հունվարի 2021թվականի N20-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների և դրանց ներդրման կարգի» 1-ին կետի 1-ին և 2-րդ մասերով, 12-րդ կետի 1-ին մասի «ա» կետով, նկատի ունենալով, որ Թալին համայնքի որոշ բնակավայրերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ մանկապարտեզներ), անհրաժեշտությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի Եղնիկ և Շղարշիկ բնակավայրերի նախադպրոցական կրթական հաստատությունները համարել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Կաթնաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաճյուղ և 18.11.2022թ. N30-Ա որոշման հավելված 16-ում ավելացնել 8-րդ տող՝ մասնաճյուղի 2 դաստիարակի 2 (երկու) հաստիք, յուրաքանչյուրը 0,5 հաստիքային միավորով, 120.000(մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։ 2.Թալին համայնքի Սուսեր բնակավայրի նախադպրոցական կրթական հաստատությունը համարել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Թալինի Թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաճյուղ և 18.11.2022թ. N30-Ա որոշման հավելված 3-ում ավելացնել 16-րդ տող՝ մասնաճյուղի դաստիարակի 1 (մեկ) հաստիք, 0,5 հաստիքային միավորով, 120.000(մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։ 3.Թալին համայնքի Գետափ բնակավայրի նախադպրոցական կրթական հաստատությունը համարել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաճյուղ և 18.11.2022թ. N30-Ա որոշման հավելված 7-ում ավելացնել 16-րդ տող՝ մասնաճյուղի դաստիարակի մեկ հաստիք, 0,5 հաստիքային միավորով, 120.000(մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ պաշտոնային դրույքաչափով։ 4.Թալին համայնքի Եղնիկ, Շղարշիկ, Գետափ և Սուսեր բնակավայրերի մանկապարտեզներում առկա է «չքնելու ռեժիմ» -ի պայմաններ և աշխատանքային չորս ժամ, ուստի ծնողական գումարի համար սահմանել 3000/երեք հազար/ ՀՀ դրամ արտոնություն։ 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |