Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 17․11․2023թ. N 2/փ-397 դրական եզրակացությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-045-0105-0082 կադաստրային ծածկագրով 5,0701 հա մակերեսով հողամասից առանձնացված 1,3463 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր և 0,1169 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք (ընդամենը՝ 1,4632 հա) հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր և այլ հողատեսք գործառնական նշանակության հողերից, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության հողերի: 2.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |