Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 44-րդ կետի «Ը» - ենթակետով, հիմք ընդունելով 23.06.2021թ-ի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ N ՇԱԹ-29/653 «Օգտակար հանածոների արդյունահանման և(կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն» -ը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ N L-653 Լեռնահատկացման ակտը, «ՄԵՐՈՒԺ ԵՎ ԷԼԵՆ» ՍՊ ընկերության տնօրենի 14․05․2024թ-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը. Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Թալին համայնքի Եղնիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-041-0104-0006 կադաստրային ծածկագրով՝ 1,3618 հա մակերեսով հողամասը նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ Ընդերքի օգտագործման համար տրամադրված, վարձակալության իրավունքով տրամադրելու «ՄԵՐՈՒԺ ԵՎ ԷԼԵՆ» ՍՊԸ-ին։ 2.«ՄԵՐՈՒԺ ԵՎ ԷԼԵՆ» ՍՊԸ-ի հետ կնքել վարձակալության պայմանագիր մինչև 23․06․2041 թվականը և փաստացի օգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճար, իսկ չօգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 45.000 /քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ |