Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.<<Թալինի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> 24.10.2022թ-ի N 11-Ա որոշման 2-րդ կետով հաստատված հաստիքացուցակում կատարել փոփոխություններ և լրացումներ, շարադրելով այն նոր խմբագրությամբ համաձայն կից հավելվածի: 2.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 26.12.2022թ-ի N 77-Ա, 28.02.2023թ-ի N 15-Ա և 28.06.2023թ-ի N 78-Ա որոշումները <<Թալինի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> 24.10.2022թ-ի N 11-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023թ-ի հոկտեմբերի 2-ից: |