Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետրով,<<Տեղական տուրքերի և վճարների մասին>>ՀՀ օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածների, 11-րդ հոդվածի 2-րդ կետի, 12-րդ և 14-րդ հոդվածի դրույթներով, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջներով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Թալին համայնքում 2024թ-ի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի. 2.Համայնքի վարչական տարածքը բաժանել երկու գոտիների՝ ա)1-ին գոտի՝-ք.Թալին, Երևան-Գյումրի և Թալին-Քարակերտ ճանապարհների կողեզրերին (կամ հարակից տարածքներում) տեղակայված օբյեկտներ. բ) 2-րդ գոտի՝ համայնքի գյուղական բնակավայրեր: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024թվականի հունվարի 1-ից: |