ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 02-016-0489-0005, 02-016-0489-0008, 02-016-0489-0017, 02-016-0489-0012, 02-016-0489-0003, 02-016-0489-0058, 02-016-0489-0016 ԵՎ 02-016-0489-0061 ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օտարվող հողամասերը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, չեն գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չեն խախտում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև վերոնշյալ հողակտորները քաղաքացի Արմեն Շվայցերի Այվազյանից բացի այլ անձի օտարումը կառաջացնի հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով քաղաքացի Արմեն Շվայցերի Այվազյանի 06․02․2024 թվականի հողամասը ուղղակի վաճառքով իրեն օտարելու վերաբերյալ թիվ 056/895, թիվ 056/892, թիվ 056/899, թիվ 056/896, թիվ 056/893, թիվ 056/894, թիվ 056/901 և թիվ 056/898 դիմումները․ Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Թալին համայնքի, Արագածավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող՝ 02-016-0489-0005 կադաստրային ծածկագրով 0,18636 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասը՝ 68022 ՀՀ դրամով, 02-016-0489-0008 կադաստրային ծածկագրով 0,3019 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասը՝ 110194 ՀՀ դրամով, 02-016-0489-0017 կադաստրային ծածկագրով 0,1778 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասը՝ 64897 ՀՀ դրամով, 02-016-0489-0012 կադաստրային ծածկագրով 0,36848 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասը՝ 134495 ՀՀ դրամով, 02-016-0489-0003 կադաստրային ծածկագրով 0,45772 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասը՝ 161068 ՀՀ դրամով, 02-016-0489-0058 կադաստրային ծածկագրով 0,20281 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք հողամասը՝ 13690 ՀՀ դրամով, 02-016-0489-0016 կադաստրային ծածկագրով 1,79038 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասը՝ 653489 ՀՀ դրամով և 02-016-0489-0061 կադաստրային ծածկագրով 0,74053 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասը՝ 270294 ՀՀ դրամով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արմեն Շվայցերի Այվազյանին։ 2.Համայնքի ղեկավարին՝ Արմեն Շվայցերի Այվազյանի հետ կնքել հողամասերի առուվաճառքի պայմանագրեր և համայնքի հողային բալանսում կատարել համապատասխան փոփոխություններ։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |