Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, նկատի ունենալով, որ 2023 թվականի օգոստոսի 2-ին նվիրատվության պայմանագրով Թալինի համայնքապետարանին որպես նվիրատվություն հանձնված 2006թ-ի արտադրության, ISUZU TURKUAZ մակնիշի ավտոբուսը գտնվում է տեխնիկապես անսարք վիճակում և ենթակա չէ լիարժեք շահագործման, հաշվի առնելով նաև, որ փոխադրամիջոցի վերանորոգումը ֆինանսապես նպատակահարմար չէ, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 2006թ․ արտադրության, թափքի տեսակը Վագոն, նույնացման համարը (VIN) NNAMKA3LE02002221, 741CU61 հաշվառման համարանիշի, ISUZU TURKUAZ մակնիշի ավտոբուսը վերադարձնել նվիրատու՝ <<ՍԹՈՈՒՆ ԱՅԼՆԴ>> ՍՊԸ-ին: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |