Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ»-ի 44-րդ կետի «Ը» - ենթակետով, հիմք ընդունելով 06.07.2020թ-ի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ N ՇԱԹ-29/620 «Օգտակար հանածոների արդյունահանման և(կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն»-ը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ N L-620 Լեռնահատկացման ակտը, «Ա-ՔԱՐԱՎԱՆ» ՍՊ ընկերության տնօրենի 18․10․2024թ-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1․Տալ համաձայնություն Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-060-0105-0031 կադաստրային ծածկագրով, 0․5186 հա մակերեսով և 02-060-0102-0030 կադաստրային ծածկագրով 1․7271 հա մակերեսով հողամասերը նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ Ընդերքի օգտագործման համար տրամադրված, վարձակալության իրավունքով տրամադրելու «Ա-ՔԱՐԱՎԱՆ» ՍՊԸ-ին։ 2․«Ա-ՔԱՐԱՎԱՆ» ՍՊԸ-ի հետ կնքել վարձակալության պայմանագիր մինչև 06․07․2036 թվականը և փաստացի օգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ վարձավճար, իսկ չօգտագործվող հողամասի մեկ հեկտարի համար տարեկան սահմանել 45.000 /քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճար: 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ |