Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 ապրիլի 2024 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ, Ք.ԹԱԼԻՆ Ռ․ՄԻՐՈՅԱՆ ՓՈՂՈՑ 8/33 ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Արմեն Մանուկյանի 17․11․2023թ-ի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Արմեն Մանուկյանի կողմից Թալին համայնքի, ք.Թալին Ռ․Միրոյան փողոց 8/33 ավտոտնակ հասցեում, 02-003-0040-0361 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 119քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները՝ ավտոտնակը և պարիսպը կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չեն գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Կառուցապատող Արմեն Մանուկյանի կողմից Արագածոտնի մարզ, Թալին համայնք, ք.Թալին Ռ․Միրոյան փողոց 8/33 ավտոտնակ հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-003-0040-0361 ծածկագրով 119քմ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր 60,55քմ արտաքին մակերեսով շինությունները՝ ավտոտնակը – 58,47քմ և պարիսպը – 2,08քմ ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Արմեն Մանուկյանի սեփականություն և
-հողի արժեքը՝ 119քմ x 1221 = 145299 (մեկ հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր իննսունինը) ՀՀ դրամ։
-շինության արժեքը՝ (58,47քմ x 1209) + (2,08քմ x 2418) = 75720 (յոթանասունհինգ հազար յոթ հարյուր քսան) ՀՀ դրամ։
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`82250 (ութսուներկու հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ։ -ընդամենը` 303269 (երեք հարյուր երեք հազար երկու հարյուր վաթսունինը) ՀՀ դրամով օտարել Արմեն Մանուկյանին։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագրերը ներկայացնելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner