Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով «Էներջի Էս Ջի Էյ» ՍՊԸ 22.03.2023թ. №056/1893 դիմումը, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Էլեկտրահաղորդման օդային գիծ անցկացնելու համար, ըստ ներկայացված իրադրության հատակագծի «Էներջի Էս Ջի Էյ» ՍՊԸ-ին տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-003-0214-0640 ծածկագիր 0,72182 հա, 02-057-0109-0887 ծածկագիր 0,26211 հա, 02-003-0720-0002 ծածկագիր 0,01219 հա, 02-003-0773-0002 ծածկագիր 0,01123 հա, 02-003-0215-0401 ծածկագիր 0,67739 հա, 02-003-0719-0002 ծածկագիր 0,01164 հա, 02-003-0219-0119 ծածկագիր 0,0952 հա, 02-003-0718-0008 ծածկագիր 0,06762 հա, 02-003-0216-0243 ծածկագիր 0,09538 հա, 02-003-0216-0242 ծածկագիր 0,00811 հա, 02-003-0216-0240 ծածկագիր 0,20503 հա, 02-003-0717-0011 ծածկագիր 0,25219 հա, 02-003-0218-0233 ծածկագիր 0,90888 հա, 02-057-0656-0003 ծածկագիր 0,07218 հա, 02-003-0214-0638 ծածկագիր 0,02066 հա հողամասերի կամ 3,42163 հա ընդհանուր մակերեսով հողամասերի նկատմամբ։ 2.«Էներջի Էս Ջի Էյ» ՍՊԸ-ի հետ 19 տարի ժամկետով կնքել սերվիտուտի պայմանագիր, տարեկան վարձավճար սահմանելով 210.000 (երկու հարյուր տաս հազար) ՀՀ դրամ՝ մեկ հողակտորի հաշվով 14.000 ՀՀ դրամ։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |