Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել Թալին համայնքի ավագանիների, վարչական տարածքների ղեկավարների և համայնքապետարանի աշխատակազմի մասնակցությամբ։
Հանդիպման նպատակը և օրակարգային հարցերը տարաբնույթ էին, համայնքի ղեկավարը հանդես եկավ աշխատանքային ընթացքը կարգավորող հայտարարություններով, քննարկվեցին համայնքում ընթացող աշխատանքներին վերաբերող հարցեր։ Համայնքի ղեկավարը հանդիպման ընթացքում անդրադարձավ նաև աշխարհաքաղաքական և երկրում ընթացող իրավիճակային հարցերի, կիսվեց համայնքի և երկրի զարգացման իր տեսլականով, որը ենթադրում է ամենօրյա, միասնական և ազնիվ աշխատանք։