Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը Թալինի համայնքապետարանի ղեկավար կազմի և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։
Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարի կողմից ներկայացվել են օրակարգային տասնյակ հարցեր, որոնք քննարկվել են ոլորտային համապատասխան բաժինների ներկայացուցիչների հետ։ Մանրամասն և հանգամանորեն քննարկվել են համայնքի տարբեր խնդիրները և դրանց լուծման ուղղված գործողությունները։
Համայնքի ղեկավարին զեկուցվեցին, որ համայնքապետարանի բոլոր բաժինների աշխատանքներն մշտական ու բնականոն ընթացքի մեջ են, տարբեր ոլորտային բաժիններում կատարվում են տարաբնույթ աշխատանքներ՝ բնակիչների դիմումներին լուծում տալու, համայնքային խնդիրները վերացնելու, համայնքում բարեկարգումներ կատարելու, առաջիկա միջոցառումներին պատրաստվելու և շատ այլ ուղղություններով։
Պլանավորվեցին այս շաբաթվա և հետագա անելիքները, համայնքի ղեկավարը տվեց հանձնարարականներ Թալին քաղաքային և գյուղական բնակավայրերի բարեկարգումների, մշակութային և կրթական հաստատությունների, միջոցառումների, կոմունալ և քաղաքաշինական աշխատանքների, սպասվող այլ աշխատանքների վերաբերյալ։
|