Այսօր համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը տասնյակ հարցերի քննարկմամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Թալինի համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցությունը հագեցած էր օրակարգային մի շարք հարցերով, որոնք ընդգրկում էին համայնքի զարգացմանը վերաբերող տարբեր ոլորտների շրջանակներ, վերաբերում էին համայնքի բոլոր բնակավայրերին և համայնքապետարանի բոլոր բաժիններին։
Նախքան օրակարգային հիմնական հարցերին անցնելը, համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը աշխատակազմին ներկայացրեց Թալինի համայնքապետարանի Կոմունալ տնտեսության համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնի նորանշանակ ղեկավար Արտաշես Հայրապետյանին։
Խորհրդակցության շրջանակներում համայնքի ղեկավարը համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեց յուրաքանչյուր բաժնին վերաբերող քաղաքաշինական, կոմունալ, մշակութային, ֆինանսական, գյուղատնտեսական և այլ տարաբնույթ հարցեր։
Բաժինների ղեկավարները հանդես եկան աշխատանքային գործունեությունը ներկայացնող համապարփակ զեկուցումներով, մանրամասն վերլուծվեցին ընթացիկ և առաջիկա աշխատանքները և դրանց ընթացքում առաջացած խնդիրները։
Այս համատեքստում, ընթացիկ աշխատանքների, առաջիկա ծրագրերի, և առկա խնդիրների ըստ պատշաճի կատարելու և լուծումներ տալու համար, աշխատակիցները համայնքի ղեկավարի կողմից ստացան հանձնարարականներ։
|