Ղեկավարվելով ՀՀ հողային oրենսգրքի 80-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի 23․04․2024թ-ի թիվ 1 արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Կարմրաշեն բնակավայրի 02-059-0114-0006 ծածկագրի տակ գտնվող գյուղատնտեսական նշանակության, 0,6844 հա արոտավայր գործառնական նշանակությամբ և 0,2514 հա վարելահող գործառնական նշանակությամբ ընդհանուր՝ 0,9358 հա հողամասը վարձակալության իրավունքով, 3 տարի ժամկետով, տարեկան 12170 (տասներկու հազար մեկ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրելու Արկադի Արշավիրի Ասլանյանին։
2.Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը' 33000 ( երեսուներեք հազար) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: