Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



12 ապրիլի 2024 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ, Ք.ԹԱԼԻՆ Ռ.ՄԻՐՈՅԱՆ ՓՈՂՈՑ 6/8 ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Անդրանիկ Մաթևոսյանի 16․11․2023թ-ի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Անդրանիկ Մաթևոսյանի կողմից Թալին համայնքի, ք.Թալին Ռ.Միրոյան փողոց 6/8 ավտոտնակ հասցեում, 02-003-0040-0075 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 58քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ ավտոտնակը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Կառուցապատող Անդրանիկ Մաթևոսյանի կողմից Արագածոտնի մարզ, Թալին համայնք, ք.Թալին Ռ.Միրոյան փողոց 6/8 ավտոտնակ հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-003-0040-0075 ծածկագրով 58քմ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված ընդհանուր՝ 58քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ավտոտնակը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Անդրանիկ Մաթևոսյանի սեփականություն և -հողի արժեքը՝ 58քմ x 1221 = 70818 (յոթանասուն հազար ութ հարյուր տասնութ) ՀՀ դրամ:
-շինության արժեքը՝ 58քմ x 1209 = 70122 (յոթանասուն հազար մեկ հարյուր քսաներկու) ՀՀ դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`38000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ,
-ընդամենը` 178940 (մեկ հարյուր յոթանասունութ հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամով օտարել Անդրանիկ Մաթևոսյանին։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագրերը ներկայացնելու օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner