Ղեկավարվելով ՀՀ հողային oրենսգրքի 80-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի 23․04․2024թ-ի թիվ 2 արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Թալին համայնքի Կարմրաշեն բնակավայրի 02-059-0115-0005 ծածկագրի տակ գտնվող 0,1327 հա գյուղատնտեսական նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով, 3 տարի ժամկետով, տարեկան 2200 (երկու հազար երկու հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրելու Վարդան Մանվելի Ասատրյանին։
2.Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը' 33000 ( երեսուներեք հազար) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: