Համայնքի ընթացիկ աշխատանքները քննարկելու նպատակով, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների և «Թալինի համայնքային կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մասնակցությամբ։
Լայն քննարկումներ ծավալվեցին համայնքում առկա խնդիրների շուրջ, համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ներկայացրեց կոմունալ, քաղաքաշինական, իրավաբանական և այլ բնույթի հարցեր, և տվեց հանձնարարականներ՝ ըստ որոնց առաջիկայում համայնքում կատարվելու են տարաբնույթ բարեկարգման աշխատանքներ։