Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ Կառավարության 10․05․2019թ. N 572-Ն «Հողագրունտի հանույթի կարգը հաստատելու» մասին որոշման դրույթներով, հիմք ընդունելով «Կապավոր» ՍՊԸ կազմակերպության կողմից 30/08/2024թ.-ին ստացած N 112-Ն գրությունը․ Թալին համայնքի ավագանին որոշում է`
1․Տալ համաձայնություն «Կապավոր» ՍՊԸ կազմակերպության կողմից 02-104-0124-0045 և 02-057-0109-0899 ծածկագրերով հողամասերում հողագրունտի հանույթի աշխատանքներ իրականացնելուն՝ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ՏՐԱՆՇ 2, ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ-ԲԱՎՐԱ (ՍԿՍԱԾ ԿՄ 37+545-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՄ 71+435) ՄՈՏ 34.0 ԿՄ Մ1 ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՑՄԱՆ Ծրագրի իրականացման շրջանակներում։ 2․Թույլատրել «Կապավոր» ՍՊԸ կազմակերպությանը իրականացնել հողագրունտի հանույթի աշխատանքներ վերոնշյալ կադաստրային կոդերով հողամասերում մինչև «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ՏՐԱՆՇ 2, ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ-ԲԱՎՐԱ (ՍԿՍԱԾ ԿՄ 37+545-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՄ 71+435) ՄՈՏ 34.0 ԿՄ Մ1 ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՑՄԱՆ Ծրագրի իրականացման ավարտը, բայց ոչ ավել քան մեկ ու կես տարի ժամկետով։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |