Այսօր: Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



23 մայիսի 2024 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԽՃՈՒՂԻ,1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ, 4 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈւՑՎԱԾ ՇԻՆՈւԹՅՈւՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈւ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ և 4-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերը, Ազատ Առաքելյանի կողմից 21․05.2024թ. Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 26․09․2023թ. «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 2023PMZFXT, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունը՝ ինքնակամ կառուցված ավտոտնակը և կիսակառույցը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով`ստացել է «Ա․Ռ․Մ․ ՇԻՆ» ՍՊԸ-ի/լիցենզիա16029/կողմից դրական եզրակացություն, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Թալին համայնքի Արագածավան բնակավայրի Հոկտեմբերյան խճուղի, 1-ին փակուղի, 4 շինություն հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-016-0034-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 85,4քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 61,3քմ ներքին մակերեսով 22,2քմ ավտոտնակը և 39,1քմ կիսակառույց շինությունը ՝ ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2․Առաջարկել կառույցն իրականացրած Ազատ Առաքելյանի գնել օրինական ճանաչված 61,3քմ ընդհանուր մակերեսով շինությունը՝ 1քմ-ի օտարման համար վճարելով ավտոտնակ 874 (ութ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ և 1քմ կիսակառույց 1748(հազար յոթ հարյուր քառասունութ) ՀՀ դրամ, իսկ 85,4քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով 514,8 (հինգ հարյուր տասնչորս դրամ ութանասուն լումա) ՀՀ դրամ։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner