1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Մարինե Համբարձումի Թովմասյանը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի սեպտեմբերի 04-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքների՝ Մարինե Համբարձումի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող 35 UX 721 հաշվառման համարանիշի JAGUAR XF 3.0 I մակնիշի փոխադրամիջոցի գծով հարկային պարտավորությունները կազմում է 516.194 ՀՀ դրամ, որից ապառք՝ 425.067 ՀՀ դրամ, տույժ՝ 91.127 ՀՀ դրամ:
2023 թվականի սեպտեմբերի 04-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 10։00-ին իրականացվել է վարչական վարույթի լսումների փուլը, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցված Մարինե Համբարձումի Թովմասյանը չի ներկայացել, ինչպես նաև չի ներկայացրել գրավոր դիրքորոշում։
3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»: Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` «հարկ վճարող՝ կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն»: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի` «հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով»: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ, 51-րդ և 53-րդ գլուխների պահանջներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 88-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման մասին 2023 թվականի սեպտեմբերի 18-ի արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Քաղաքացի Մարինե Համբարձումի Թովմասյանից հօգուտ Թալին համայնքի բյուջե գանձել ընդհանուր՝ 516.194 ՀՀ դրամ, որից ապառք՝ 425.067 ՀՀ դրամ, տույժ՝ 91.127 ՀՀ դրամ։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով: