Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածով, և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջները, 18.05.2006թ. N-731-Ն որոշումը, Տարոն Եղիազարյանի 23․02․2024թ-ի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ Տարոն Եղիազարյանի կողմից Թալին համայնքի Հացաշեն բնակավայրի 1-ին փողոց 5 խանութ հասցեում գտնվող, 02-064-0005-0074 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 111քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ խանութը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Կառուցապատող Տարոն Եղիազարյանի կողմից Արագածոտնի մարզ Թալին համայնք Հացաշեն բնակավայրի 1-ին փողոց 5 խանութ հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-064-0005-0074 ծածկագրով 111քմ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և հողամասի վրա կառուցված 29,8քմ արտաքին մակերեսով շինությունը՝ խանութը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Տարոն Եղիազարյանի սեփականություն և
-հողի արժեքը՝ 111քմ x 92,4 = 10256 (տաս հազար երկու հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ:
-շինության արժեքը՝ 29,8քմ x 4104 = 122300 (մեկ հարյուր քսաներկու հազար երեք հարյուր) ՀՀ դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր`38000 (երեսունութ հազար) ՀՀ դրամ,
-ընդամենը` 170556 (մեկ հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր հիսունվեց) ՀՀ դրամով օտարել Տարոն Եղիազարյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագրերը ներկայացնելու հաջորդող օրվանից: