Այսօր: Երեքշաբթի, 8 Հոկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագիր N 1
 
ԱնվանումԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ
Նպատակ

ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքի 2017-2021թթ. զարգացման հնգամյա ծրագիրը (ՀՀԶԾ) մշակվել է՝ հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) իրավասություններն ու լիազորությունները նրանց գործունեությանբ նա գավառներում (ոլորտներում), ՀՀԶԾ-ի մշակման մեթոդաբանական առանձնահատկությունները և ծրագրային հիմքերը:
Ներկայացվող ՀՀԶԾ-ն առաջիկա հինգ տարիների համար հանդիսանալու է Թալին համայնքի զարգացման հիմնական փաստաթղթերից մեկը: Այն մշակվել է մասնակցային եղանակով՝ հաշվի առնելով համայնքի շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկությունները: Հարցումների միջոցով վեր են հանվել համայնքի բնակիչներին հուզող խնդիրները,  դրանք գնահատվել են համայնքային ժողովի ժամանակ համայնքային ակտիվ խմբերի կողմից և դասակարգվել ըստ առաջնահերթության:
ՀՀԶԾ-ն իրենից ներկայացնում է համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի համալիր վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական և տնտեսական ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջություն, որը նախատեսում է ռազմավարական քաղաքականությամբ համայնքի խնդիրների արդյունավետ լուծում և նպատակային բյուջետավարման գործընթացի իրականացում:
ՀՀԶԾ-ն ներառում է նաև Թալին համայնքի ղեկավարի և ավագանու անդամների նախընտրական ծրագրերի բաղադրիչները: Թալին համայնքի ներդաշնակ և համաչափ զարգացման, Թալինի բնակիչների բարեկեցության ապահովման համար առաջիկա հինգ տարիներին ընդունված ծրագիրը հանդիսանալու է համայնքի զարգացման ամենօրյա փաստաթուղթը:Առաջիկա հինգ տարիների համար Թալին համայնքի զարգացման հիմնական ուղղությունները և գերակա ոլորտներն են`

  • Գյուղատնտեսության զարգացումը, որը ենթադրում է հողօգտագործման ձևերի արդիականացում, ոռոգման համակարգի ներդրում,գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծում, մշակովի հողերի ավելացում, գյուղատնտեսական արտադրանքի մշակման փոքր և միջին ձեռնարկությունների ստեղծում:
  • Զբոսաշրջության զարգացում և սպասարկող ծառայությունների ոլորտի ընդլայնում համայնքում առկա գործող արտադրական ձեռնարկությունների՝ արտադրական կարողությունների ընդլայնում և գործունեությունը դադարեցրած արտադրական ձեռնարկությունների վերագործարկում:

    Որպես զարգացման ծրագրում ուշադրության արժանի հնարավոր ուղղություններ,պետք է նշել ադամանդագործությունը,ոսկերչությունը և ժամացույցների արտադրությունը,քանի որ աշխատատեղերի ստեղծումն ակնկալվում է հիմնականում այդ ոլորտներում և համայնքում առկա են նշված ոլորտներում աշխատանքի փորձ ունեցող մասնագետներ և բանվորներ: Նախկինում համայնքի տարածքում գործել են <<Դայմոթեք>> ՓԲ և <<<<Հայք>> ժամացույց և ոսկերչություն>> ՍՊ ընկերությունները:

    Համայնքի զարգացման հիմնական պրոբլեմները, խոչընդոտները և դրանց ծնող պատճառներն են՝

  • աշխատատեղերի բացակայությունը, որի պատճառով համայնքում փաստացի բնակվող բնակչության թիվը գնալով նվազում է, կրթված երիտասարդները թողնում են համայնքը և գնում Երևան կամ արտասահման
  • ոռոգման համակարգի բացակայությունը, որի պատճառով գյուղատնտեսական նշանակության հողերը մշակվում են ոչ ամբողջությամբ, իսկ մշակվող հողերից ստացվող բերքի արդյունավետությունը ցածր է:
  • համայնքի ֆինանսական ռեսուրսների սղությունը
  • բնակարանային շինարարության բացակայությունը և այլն:

    Ծրագիրը բաղկացած է 3 գլխից:

    1-ին գլխում ներկայացվում է համայնքի իրավիճակի նկարագրությունը` համայնքի ընդհանուր նկարագրությունը, սոցիալ տնտեսական իրավիճակը, իրականացվող ծրագրերը, ֆինանսական իրավիճակի նկարագրությունը և ֆինանսական կանխատեսումները, զարգացման խոչընդոտները և դժվարությունները, համայնքի ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների (ՈՒԹՀՍ) վերլուծությունը:
    2-րդ գլխում ներկայացվում է նպատակների սահմանումը և գործողությունների պլանավորումը` համայնքի զարգացման տեսլականը, անմիջական նպատակները:
    3-րդ գլխում ներկայացվում է ծրագրի ֆինանսավորումը:
Ժամանակահատված01/01/2017 - 01/01/2022
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
(201.13 Կբ)
Առնչվող փաստաթղթեր
(20.31 Կբ)
(24.58 Կբ)
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner