Այսօր: Կիրակի, 8 Դեկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 151-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՑՈՂԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 37-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1․Թալին համայնքի 2024թ․ տարեկան բյուջեում կատարել փոփոխություններ համաձայն կից հավելվածի։

2. Հաստատել Թալին համայնքի 2024թ.-ի տարեկան բյուջեն նոր խմբագրությամբ՝

Եկամուտների մասով – 2467691.9 (հազ. դրամ)/վարչական բյուջե/

Եկամուտների մասով – 1250000(հազ. դրամ)/ֆոնդային բյուջե

Պահուստային ֆոնդ – 400,000 (հազ. դրամ)

Ծախսերի մասով – 2471211.9 (հազ. դրամ) /վարչական բյուջե /

Ծախսերի մասով – 1576359.5 (հազ. դրամ) /ֆոնդային բյուջե/

Պակասուրդ – 329879.5 (հազ. դրամ)

3.Հաստատել Թալին համայնքի 2024թ.-ի տարեկան բյուջեն նոր խմբագրությամբ համաձայն 1-6 հատվածների։

4. Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում, պահպանելով ծախսերի համամասնությունները։

5.«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ։

6.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու «ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» 28․02․2024 թ-ի N 17- Ն որոշումը և «Թալին համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» 28․02․2024 թ-ի N 17- Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 31․05․2024թ-ի N 63- Ն որոշումը։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՑՈՂԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.99 Կբ)
(205.19 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner