Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 26-րդ, 31-րդ և 32-րդ կետի ա) և բ) ենթակետերի, հիմք ընդունելով Լուսինե Ղազարյանի կողմից 2023 թվականի հուլիսի 26-ին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, «Հաբշին Նախագիծ» ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը, շինությունների բնութագիրը և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի ք.Թալին Խանջյան փողոց 15 շենք, 4 բնակարան հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Լուսինե Ղազարյանին պատկանող բնակարանին կից (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023KLKSYZ) ինքնակամ կառուցված ընդհանուր 10,29քմ արտաքին մակերեսով կցակառույցը, ինքնակամ դռան ձևափոխված երկու պատուհանը ճանաչել օրինական:
2.Ինքնակամ կցակառույցի զբաղեցրած հողատարածքը ճանաչել բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն:
3.Որպես ինքնակամ կառույցի օրինականացման վճար գանձել՝ 6153 ՀՀ դրամ (10,29քմ x 363) + (2 հատ x 1209):
4.Սույն որոշումn ուժի մեջ է մտնում վճարման անդորրագիրը ներկայացնելու հաջորդող օրվանից: