2021թ. մարտի 31-ին , ժամը 12 :30-ին Թալինի համայնքապետարանում / հասցեն ք. Թալին , Գայի 1, 3-րդ հարկ / անցկացնել ավտոբուսի աճուրդ-վաճառք :
Աճուրդի առարկա է հանդիսանում ՝
Լոտ 1. RENAULT9 մակնիշի 374 UL 24պետհամարանիշի 1985թ. արտադրության ավտոբուսը : Մեքենայի մեկնարկային գինը 230.0 հազ. դրամ: Աճուրդի առարկա հանդիսացող ավտոմեքենան գտնվում է անսարք վիճակում , ենթակա է հիմնանորոգման կամ խոտանման : Աճուրդի նախավճարի և աճուրդային քայլի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 11500 դրամ:Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդն սկսվելուց 30 րոպե առաջ: Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի , մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 5000 դրամ) և անձնագիր:Հայտերը ընդունվում են երկուշաբթիից- ուրբաթ ժամը 10:00-17:00-ն, ընդմիջում ՝ 13: 00- 14:00-ն: Սակարկողը կարող է գինն ավելացնել աճուրդային քայլի չափից ոչ պակաս գումարով: Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը անմիջապես վերադարձվում է նրան, եթե հաղթել է նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:
Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձինք և աճուրդի մասնակից չհամարվող անձինք (դիտորդի կարգավիճակով): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր:
Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է:
Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավելի է: Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 2 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
Հողամասերի օտարումն իրականացվում է դասական աճուրդով: Լոտի ուսումնասիրության համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16:00-18:00-ն:
Թալինի համայնքապետարան