2020 թվականի նոյեմբերի 1-ից մեկնարկում է հատուկ երկամսյա անվճար <<Արցախի շենացումը սկսվում է Քո համայնքից>> ձեռնարկատիրական դասընթացների շարք:
Դասընթացները նախատեսված են Արցախից և ՀՀ այլ տարածքներից պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ-ում ապաստանած ԱՀ քաղաքացիների համար , Սոցիալական Ձեռներեցների դպրոցը պլանավորել է անցկացնել արհեստագործական դասընթացներ երեխաների համար (մաքրամե, տիկնիկագործություն, ասեղնագործություն և այլ), ովքեր հետագայում իրենց մեծ ներդրումն կունենան Արցախ Աշխարհի շենացման գործում:
Այս նախաձեռնության նպատակն է ակտիվացնել ԱՀ քաղաքացիներին, նպաստել ապագայի հանդեպ նրանց հավատի կայունացմանը և մեկ հաղթական գաղափարի շուրջ համախմբմանը, առաջնային կարիքների բավարարման ուղղված սեփական նախաձեռնությունների կազմակերպմանը:
Առաջին դասընթաց հանդիպումը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 1-ին, ժամը 19-ին, առցանց (օնլայն) ձևաչափով՝ Zoom-ով: Շաբաթական 2-3 հանդիպում, պրակտիկ քննարկումներ, դասընթացների վերջում լավագույն ձեռնարկատիրական գաղափարը կֆինանսավորվի: Բոլոր ծախսերը ֆինանսավորում է Սոցիալական Ձեռներեցների դպրոցը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 29-ն է: Մասնակցությունը հնարավոր է միայն ԱՀ անձնագրով:
Գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/2khAdrn