Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիս ամսից սկսվել է տնամերձ հողամասերում խմելու ջուրը՝ ոռոգման ջրի գներով օգտագործելու գործընթացը:
Ընձեռնված հնարավորությունից օգտվելու և պայմաններին ծանոթանալու համար կարող եք դիմել <<Վիոլիա Ջուր>> ՓԲԸ-ի Թալինի գրասենյակ ջրօգտագործման համապատասխան պայմանագիր կնքելու համար:
Թալինի համայնքապետարան