Հարգելի´ թալինցիներ.
Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ հորդորում ենք Ձեզ ապրիլի 23 -ին ժամը 21 00-ին 3 րոպե տևողությամբ մարել ձեր բնակարանների լույսերը և պատուհանների մոտ միացնել ձեր հեռախոսների լույսերը՝ այդպես միանալով <<Լուսավառ ոգեշնչման րոպե >> խորագրով ակցիային: Ապրիլի 24-ին ժամը 8 00-ից հնարավորություն է ստեղծվում կարճ հաղորդագրություն ուղարկել 1915 անվճար համարին՝ նշելով ուղարկողի անուն ազգանունը: Անունները լուսային էֆեկտի միջոցով կհայնտնվեն Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պատերին, ինչով կապահովի մարդկանց խորհրդանշական մասնակցությունը:
Թալինի համայնքապետարան