Հարգելի բազմաբնակարան շենքերի բնակիչներ`
Տեղեկացնում ենք, որ Թալինի համայնքապետարանի կողմից 2020 թվականին իրականացվելու է համայնքի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման և ծածկագրով փականներ ունեցող դռների տեղադրման ծրագրեր: Միաժամանակ հայտնում ենք, որ համայնքապետարանը հիշյալ ծրագրի իրականացման առաջնահերթությունը տալու է այն բազմաբնակարան շենքերին, որոնց բնակիչները համայնքապետարանին տեղական հարկերի և վճարների (հողի հարկ, գույքահարկ, աղբաթափման վճար) գծով պարտքեր չունեն: