Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 փետրվարի 2021 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ – ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքկառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի, 67-րդ և 68-րդ հոդվածների պահանջներով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ>> - ի 5-րդ գլխի և հիշյալ որոշման 3-րդ կետի <<ա>> ենթակետի պահանջներով, Թալին համայնքի գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորվման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, հիմք ընդունելով համայնքի ավագանու 19.02.2021թ. N-13-Ա որոշումը,

 

                                                                                                                                        ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.2021 թվականի մարտի 31--ին ժամը 11:00-ին, Թալինի համայնքապետարանում (հասցեն Ք.Թալին, Գայի 1, 3-րդ հարկ) անցկացնել հողամասերի աճուրդ-վաճառք: - Աճուրդի առարկա են հանդիսանում՝
Լոտ. 1. Ք. Թալին, 02-003-0227-0046 ծածկագրով 0,5 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը, 1 քմ-ի մեկնարկային գինը 25 դրամ, ընդամենը հողամասի մեկնարկային գինը 125000 դրամ: Հողամասը օտարվում է գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար: Աճուրդի նախավճարի չափը և աճուրդային քայլի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 6250 դրամ: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկցաման օրը աճուրդն սկսելուց 30 րոպե առաջ: Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ.2. Ք.Թալին, 02-003-0220-0246 ծածկագրով 0,06 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասը, 1քմ-ի մեկնարկային գինը 25 դրամ, ընդամենը հողամասի մեկնարկային գինը 15000 դրամ: Հողամասը օտարվում է գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար: Աճուրդի նախավճարի չափը և աճուրդային քայլի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 750 դրամ: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկցաման օրը աճուրդն սկսելուց 30 րոպե առաջ : Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի , մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 5000 դրամ) և անձնագիր:Հայտերը ընդունվում են երկուշաբթիից- ուրբաթ ժամը 10:00-17:00-ն, ընդմիջում ՝ 13: 00- 14:00-ն:
Աճուրդի մասնակցության հայտը չի ընդունվում, եթե հայտ ներկայացնողը ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասի սեփականության իրավունքի սուբյեկտ չէ:
Սակարկողը կարող է գինն ավելացնել աճուրդային քայլի չափից ոչ պակաս գումարով:
Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը անմիջապես վերադարձվում է նրան, եթե հաղթել է նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ:
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:
Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձինք և աճուրդի մասնակից չհամարվող անձինք (դիտորդի կարգավիճակով): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր:
Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է:
Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավելի է: Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 2 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
Հողամասերի օտարումն իրականացվում է դասական աճուրդով:
Լոտի ուսումնասիրության համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16:00-18:00-ն:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner