Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 փետրվարի 2021 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴ –ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և << Հրապարակային սակարկությունների մասին >> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով , հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 19.02.2021թ. N-11-Ա որոշումը ,

 

                                                                                                               ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.2021թ. մարտի 31-ին , ժամը 12 :30-ին Թալինի համայնքապետարանում / հասցեն ք. Թալին , Գայի 1, 3-րդ հարկ / անցկացնել ավտոբուսի աճուրդ-վաճառք : Աճուրդի առարկա է հանդիսանում ՝ Լոտ 1. RENAULT9 մակնիշի 374 UL 24պետհամարանիշի 1985թ. արտադրության ավտոբուսը : Մեքենայի մեկնարկային գինը 230.0 հազ. դրամ: Աճուրդի առարկա հանդիսացող ավտոմեքենան գտնվում է անսարք վիճակում , ենթակա է հիմնանորոգման կամ խոտանման : Աճուրդի նախավճարի և աճուրդային քայլի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 11500 դրամ:Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդն սկսվելուց 30 րոպե առաջ: Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի , մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 5000 դրամ) և անձնագիր:Հայտերը ընդունվում են երկուշաբթիից- ուրբաթ ժամը 10:00-17:00-ն, ընդմիջում ՝ 13: 00- 14:00-ն: Սակարկողը կարող է գինն ավելացնել աճուրդային քայլի չափից ոչ պակաս գումարով: Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը անմիջապես վերադարձվում է նրան, եթե հաղթել է նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:

Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձինք և աճուրդի մասնակից չհամարվող անձինք (դիտորդի կարգավիճակով): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդին ներկա գտնվելու համար,

<<22>> փետրվարի 2021թ N 50 - Ա

յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր:

Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է:

Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավելի է: Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:

Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 2 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:

Հողամասերի օտարումն իրականացվում է դասական աճուրդով: Լոտի ուսումնասիրության համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16:00-18:00-ն: 2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner