Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 նոյեմբերի 2020 թ.

Ք. ԹԱԼԻՆ ԹԱՄԱՆՑԻՆԵՐԻ ՓՈՂՈՑ 14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N731-Ն որոշման և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջներով, նկատի ունենալով, որ Աշոտ Գրիգորյանի կողմից Թամանցիներ փողոց 14 հասցեում 02-003-0094-0284 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 830 քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ բնակելի տունը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և չի խախտում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով Աշոտ Գրիգորյանի դիմումը,

 

                                                                                                       ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Կառուցապատող Աշոտ Գրիգորյանի կողմից Թամանցիների փողոց 14 հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-003-0094-0284 ծածկագրով 830 քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և հողամասի վրա կառուցված 162,75 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ բնակելի տունը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Աշոտ Գրիգորյանի սեփականություն և
- հողի արժեքը 830x528= 438240 (չորս հարյուր երեսունութ հազար երկու հարյուր քառասուն) դրամ:
-շինության արժեքը 162,75x2580= 419895 (չորս հարյուր տասնիննը հազար ութ հարյուր իննիսուն հինգ) դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր՝ 66000 (վաթսունվեց հազար) դրամ:
Ընդամենը՝ 924135 (իննը հարյուր քսանչորս հազար հարյուր երեսունհինգ) դրամով օտարել Աշոտ Գրիգորյանին:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner