Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին բազմաբնույթ հարցեր, մեկտեղվեցին բնակիչների կողմից անընդհատ բարձրացվող հարցերը, քննարկվեցին դրանց լուծման տարբերակները։ Անդրադարձ կատարվեց համայնքի գույքին, արտաքին տեսքին, կանաչապատմանը, համայնքի շինարարական և կոմունալ աշխատանքներին, ինչպես նաև գյուղատնտեսական, իրավաբանական և այլ ոլորտային թեմաներին վերաբերող հարցեր։
Քննարկվեց և կարևորվեց համայնքում հավաքագրված հարկերի և տուրքերի մասին հարցը, ներառյալ՝ հողի հարկ, գույքահարկ, տեղական տուրքեր, վարձակալության տրված հողերի վճարներ և այլն։