Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 20
 
Համար 20Ամսաթիվ 02/04/2024 11:00
Վարող ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՎայրՀամայնքապետարանի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆկարագրություն * Աշխատանքային խորհրդակցություն վարչական ղեկավարների հետ
Բովանդակություն *
Օրակարգային մի շարք հարցերի քննարկմամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն վարչական ղեկավարների մասնակցությամբ․
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և համայնքապետարանի ղեկավար կազմն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրին Թալին համայնքի վարչական տարածքների ղեկավարների մասնակցությամբ։
Հանդիպման օրակարգը հագեցած էր տարաբնույթ հարցերով, ընդհանուր առմամբ քննարկումների առանցքում էին համայնքի խնդիրներն, առաջիկա աշխատանքներն ու ընթացիկ հարցերը։
Ըստ հերթականության, քննարկվեցին օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը։ Լայնածավալ քննարկումներ եղան համայնքում իրականացվող գարնանային աշխատանքների շուրջ, մասնավորապես խոսվեց գյուղամիջյան և դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման, պուրակների և հասարակական վայրերի բարեկարգման, բնակավայրերի մաքրության և աղբահանության վերաբերյալ։
Հաջորդիվ, համայնքի ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրեց համայնքում մեկ այլ կարևոր հարցի՝ սելավատարների մաքրում, ջրի բաշխում։ Համայնքի վարչական ղեկավարների հետ քննարկվեցին բնակավայրերին վերաբերող մի շարք առաջնային այլ հարցեր, այդ թվում՝ բնակավայրերի նախագծման աշխատանքների, հավաքագրումների, սուբվենցիաների, կոմունալ, քաղաքաշինական և այլ ոլորտների վերաբերյալ։
Խորհրդակցության ավարտին ամփոփվեցին օրակարգային հարցերը, վարչական ղեկավարները հանդես եկան հարցերով ու առաջարկություններով, ներկայացրին բնակավայրերի խնդիրները, որոնք արձանագրվեցին։ Համայնքի ղեկավարը տվեց աշխատանքային ընթացքը կարգավորող հանձնարարականներ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner