Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին բազմաբնույթ հարցեր, մեկտեղվեցին բնակիչների կողմից անընդհատ բարձրացվող հարցերը, քննարկվեցին դրանց լուծման տարբերակները։ Անդրադարձ կատարվեց համայնքի գույքին, արտաքին տեսքին, կանաչապատմանը, լուսավորության և ջրի ցանցերին, մանկապարտեզներին, համայնքի շինարարական և կոմունալ աշխատանքներին, ինչպես նաև գյուղատնտեսական, իրավաբանական և այլ ոլորտային թեմաներին վերաբերող հարցեր։