Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467, 468, 469 հոդվածների 1-ին մասերով, 616 հոդվածի 3-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 29.09.2023թ-ի թիվ 108-Ա և 30.11.2023թ-ի թիվ 145-Ա որոշումները, Թալին համայնքի Եղնիկ բնակավայրում գտնվող «ՄՈՒՇԵՂ ԵՎ ՄԱՐԻՆԵ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքավայրում ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ 02.04.2024թ-ի արձանագրությունը և 2024թ-ի մայիսի 6-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարին հասցեագրած Ալեքսան Գալստյանի դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․02-041-0103-0042 կադաստրային ծածկագրով 4,4931 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի 3․1 կետում կատարել տարեկան վարձավճարի փոփոխություն՝ 157,260 (մեկ հարյուր հիսունյոթ հազար երկու հարյուր վաթսուն) թիվը փոխարինել 596,500 (հինգ հարյուր իննսունվեց հազար հինգ հարյուր) թվով։
2․02-041-0103-0043 կադաստրային ծածկագրով 0,8114 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի 3․1 կետում կատարել տարեկան վարձավճարի փոփոխություն՝ 32,360 (երեսուներկու հազար երեք հարյուր վաթսուն) թիվը փոխարինել 107,700 (մեկ հարյուր յոթ հազար յոթ հարյուր) թվով։
3.Թալին համայնքի ղեկավար Տավրոս Էդիկի Սափեյանի և «ՄՈՒՇԵՂ ԵՎ ՄԱՐԻՆԵ» ՍՊԸ-ի տնօրեն Ալեքսան Գալստյանի միջև կնքել հողամասերի վարձակալության պայմանագրերում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագիր: