Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով, Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Թալին համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի օրակարգը. 1)Թալին համայնքի ավագանու 29.09.2023թ-ի <<Թալին համայնքի ավագանու 24.10.2022թ. N 11-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> N 100-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Զեկ.Ա.Հարությունյան) 2)Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին: (Զեկ. Գ.Սարգսյան) 3)Թալին համայնքի Զարինջա բնակավայրում գտնվող փողոցն անվանակոչելու մասին: (Զեկ. Գ.Սարգսյան) 4)02-021-0021-0011 ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: (Զեկ. Գ.Սարգսյան) 5)Թալին համայնքի ավագանու անդամ Սանդուխտ Ավետիսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: (Զեկ.Ա.Հարությունյան) 6)Թալին համայնքում նոր մարզադպրոց կառուցելու մասին: (Զեկ.Ս.Մկրտչյան) 7)ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն նոր խմբագրությամբ հաստատելու մասին: (Զեկ.Ց.Մկրտչյան) 8)Թալին համայնքի սեփականություն հանդիսացող գույքը աճուրդ-վաճառքով օտարելու մասին: (Զեկ.Ա.Դիլանյան) 9) Թալին համայնքի Զովասար բնակավայրում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները հաստատելու մասին: (Զեկ. Գ.Սարգսյան) 10) Թալին համայնքի Թալին քաղաքում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին: (Զեկ. Գ.Սարգսյան) 11) Թալին համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին: (Զեկ. Գ.Սարգսյան) 12) Թալին համայնքի ավագանու 29.09.2023թ-ի N 108-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Զեկ. Գ.Միրզախանյան) 13)ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին: (Զեկ.Ս.Սիմոնյան) 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |