Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Թալինի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ց. Մկրտչյանի 02․04․2024թ․ զեկուցագիրը՝ <<Էներգոդաշտ>> ՍՊԸ-ի կողմից Թալին համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված անշարժ գույքի հարկի պարտավորությունների վերաբերյալ․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.<<Էներգոդաշտ>>ՍՊԸ-ի կողմից Թալին համայնքի բյուջեի հանդեպ հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով հարուցել վարչական վարույթ։
2.Վարչական հանձնաժողովի նախագահ Ս․Ավետիսյանին՝
-Սույն որոշման 1-ին կետն ընդունել ի գիտություն և վարչական վարույթն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։