Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 50-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2021 թվականի N 50-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴ –ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և << Հրապարակային սակարկությունների մասին >> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով , հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 19.02.2021թ. N-11-Ա որոշումը ,

 

                                                                                                                         ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.2021թ. մարտի 31-ին , ժամը 12 :30-ին Թալինի համայնքապետարանում / հասցեն ք. Թալին , Գայի 1, 3-րդ հարկ / անցկացնել ավտոբուսի աճուրդ-վաճառք : Աճուրդի առարկա է հանդիսանում ՝
Լոտ 1. RENAULT9 մակնիշի 374 UL 24պետհամարանիշի 1985թ. արտադրության ավտոբուսը : Մեքենայի մեկնարկային գինը 230.0 հազ. դրամ: Աճուրդի առարկա հանդիսացող ավտոմեքենան գտնվում է անսարք վիճակում , ենթակա է հիմնանորոգման կամ խոտանման : Աճուրդի նախավճարի և աճուրդային քայլի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 11500 դրամ:Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդն սկսվելուց 30 րոպե առաջ: Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի , մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 5000 դրամ) և անձնագիր:Հայտերը ընդունվում են երկուշաբթիից- ուրբաթ ժամը 10:00-17:00-ն, ընդմիջում ՝ 13: 00- 14:00-ն:
Սակարկողը կարող է գինն ավելացնել աճուրդային քայլի չափից ոչ պակաս գումարով: Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը անմիջապես վերադարձվում է նրան, եթե հաղթել է նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:
Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձինք և աճուրդի մասնակից չհամարվող անձինք (դիտորդի կարգավիճակով): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդին ներկա գտնվելու համար, <<22>> փետրվարի 2021թ N 50 - Ա յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր:
Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է:
Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավելի է: Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 2 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
Հողամասերի օտարումն իրականացվում է դասական աճուրդով: Լոտի ուսումնասիրության համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16:00-18:00-ն:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner