Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 25 - Մայիս 24
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024Թ. ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 23 - 30
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 22 - Մայիս 21
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 17 - Մայիս 16
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 15 - Մայիս 14
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 10 - Մայիս 8
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 4 - Մայիս 8
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 4 - Մայիս 16
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 3 - Մայիս 8
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Մարտ 28 - Մայիս 7
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2024,Մարտ 28 - Դեկտեմբեր 31
ԵՄ-Ն ՀԱՆՈՒՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ.
2021,Սեպտեմբեր 27 - 2024,Սեպտեմբեր 27

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.04.24 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

Հարգելի՛ այցելուներ

Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

27.04.24 ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՅՍՕՐ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ
Քաղաքացու օրվա գաղափարներից են՝ սերունդներին մեկտեղելը, քաղաքացիական երկխոսության համար հնարավոր հարթակներ ստեղծելը, հանրության հուզող հարցերն ու քաղաքացի-պետություն կապի և անելիքների վերաբերյալ քննարկումներ անցկացնելն է։Հենց այս նպատակով ՀՀ ԿԳՄՍնախարարության կողմից ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպվել են «Հայրենիքը պետությունն է: Սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ» խորագրովտարբեր միջոցառումներ, որոնք այսօր անցկացվեցին նաև Թալինում։Թալինի համայնքապետարանում, համայնքի պատանիները և երիտասարդները, բնակիչները և համայնքապետարանի աշխատակիցները հանդիպում ունեցան պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի հետ, ով ներկայացրեց պետության, ... Մանրամասն
27.04.24 ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՄԲ
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր Թալինի մշակութային կենտրոնում կազմակերպվել էր Թալինի Գեղարվեստի դպրոցի սաների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցադրություն։
Ցուցադրությանը մասնակցեց նաև համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և համայնքապետարանի աշխատակիցներ:
Տավրոս Սափեյանն իր հիացմունքն արտահայտեց Գեղարվեստի դպրոցի սաների յուրօրինակ ու գեղեցիկ աշխատանքների մասին:
Ցուցադրության ընթացքն ուղեկցվեց սաքսոֆոնի հիանալի կատարումներով։
25.04.24 ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՄՇՏԱԿԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելեց Արտենի բնակավայր, այցի նպատակը տարաբնույթ էր։Համայնքի ղեկավարը նախ խորհրդակցություն անցկացրեց Արտենիի վարչական ղեկավար Մ․ Շատոյանի, վարչական տարածքի և բնակավայրի ՀՈԱԿ-ների աշխատակիցների մասնակցությամբ։ Քննարկվեցին բնակավայրի առաջնային հարցերը, խնդիրներն ու կարիքները։ Վարչական ղեկավարը և աշխատակիցները համայնքի ղեկավարի ուշադրությանը ներկայացրին բնակավայրի և ՀՈԱԿ-ների հետ կապված առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք տեղում քննարկվեցին։Առկա խնդիրները և կարիքները տեղում դիտարկելու նպատակով Տավրոս Սափեյանը և աշխատակազմի անդամներն այցելեցին Արտենիի մշակույթի տուն և մանկապարտեզ։ Եվս մեկ ... Մանրամասն
24.04.24 ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ
Այսօր՝ Ապրիլի 24-ին, Հայոց Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցին, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը,Թալինի համայնքապետարանի աշխատակիցները և ՀՈԱԿ-ների աշխատակիցները այցելեցին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող խաչքար-հուշարձան և հարգանքի տուրք մատուցեցին հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Ներկաները ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագ և հոգեհանգստի կարգ:
Խորին խոնարհում հայ ժողովրդի անամոք վշտի`Հայոց Մեծ Եղեռնի Սուրբ նահատակների հավերժ հիշատակին։
23.04.24 ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՎ․ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առթիվ Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում տեղի ունեցավ «Հայերը Պոլսում» խորագրով միջոցառում, որի շրջանակներում Թալինի համայնքապետարանի «Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի» ղեկավար Մարի Հովհաննիսյանը հանդես եկավ դասախոսությամբ` ներկայացնելով հայերի` Պոլսում հաստատվելու պատմությունն ու 1915թ. հայ մտավորականների զանգվածային կոտորածները։ Միջոցառմանը ներկա էին նաև համայնքապետարանի աշխատակիցներ, Աշնակ և Կաթնաղբյուր բնակավայրերի մանկավարժներ, ԵՊՀ ուսանողներ, դպրոցականներ և այլք։

23.04.24 ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Թալինի կենտրոնական հրապարակում տեղադրվել է պատերազմական գործողությունների ընթացքում անմահացած թալինցի հերոսների անուններով և լուսանկարներով նոր պաստառ։ «Հայրենապաշտպան դաստիարակություն-ահա մեր փրկության խարիսխը», Գարեգին Նժդեհի այս խոսքերն են գրված պաստառի վրա՝ որպես բնութագիր մեր հերոսների սխրանքների։
Թալին քաղաքի կենտրոնական փողոցներում տեղադրվել են համայնքի պատմամշակութային վայրերի, կոթողների, եկեղեցիների և թանգարանների մասին նոր տեղեկատվական ցուցանակներ, այդպիսով նպաստելով մեր մշակութային ժառանգության տարածման ու ճանաչելիության բարձրացմանը։
22.04.24 ԹԱԼԻՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԱՐՇԱՎ»՝ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ
Առողջապահության նախարարության կողմից կազմակերպվող «Առողջ ապրելակերպի արշավի» կանգառն այս անգամ Թալին քաղաքում էր։Այն մեկնարկել է քայլերթով և շարունակվել առողջ ապրելակերպի վերաբերյալ իրազեկող արշավով՝ դպրոցականների մասնակցությամբ:Մասնակցել են ներկայացուցիչներ՝ ՀՀ Առողջապահության նախարարությունից, ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչությունից, Թալինի համայնքապետարանի «Սոցիալական աջակցության և առողջապահության» և «Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի» բաժիններից, համայնքի ՀՈԱԿ-ներից։Արշավը մեկնարկել է Թալինի Կաթողիկե եկեղեցուց, մասնակիցները քայլել են առողջ ապրելակերպը քարոզող պաստառներով և հասել մինչև ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner