Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

ֆրանսիացիների այցը

ֆրանսիացիների այցը Տարիների պատմություն ունի Ֆրանսիայի Բուրգ-Լե-Վալանս և  Թալին քաղաքների բարեկամությունը, որի հենքի վրա շատ մարդասիրական ծրագրեր են իրականացվել: Արդեն ավանդական դարձած փոխադարձ այցելություններն էլ ավելի են ընդլայնել համագործակցության շրջանակները: Բարեկամների մշտական հանդիպումների արդյունքում` լինի դա Բուրգ-Լե-Վալանսում, թե Թալինում, թեման մշտապես մեկն է եղել` օգնել ու աջակցել միմյանց, առավելագույնս թեթևացնել առկա բոլոր հոգսերն ու դժվարությունները: Նման սրտացավության արդյունքում  ֆրանսիացի մեր բարեկամները Թալին քաղաքին շատ ու շատ հարցերում են սատարել: Սերն ու հարգանքը Թալինի ու թալինցու նկատմամբ  ավելի  է խորացել, եւ մեր բարեկամները թալինցու հոգսը մշտապես համարել են իրենցը: Առհավատչյան` կոնկրետ այն ծրագրերը, որոնք նրանց կողմից ուղղորդվել են դրանց վերացմանը: Ընթացիկ տարվա…

ֆրանսիացիների այցը ֆրանսիացիների այցը

Սեյրան Օհանյանի այցը

Պաշտպանության նախարարը հանդիպել է Թալինի վետերաններին և զոհված ազատամարտիկների հարազատներին Մայիսյան եռատոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 9-ին այցելել է Թալին, հանդիպել հայրենական պատերազմի վետերանների, արցախյան պատերազմի մասնակիցների և զոհված ազատամարտիկների հարազատների հետ: Պաշտպանության նախարարը այցելել է Թալինի նորաբաց Փառքի սրահ, որտեղ ներկայացված են հայրենական պատերազմի և արցախյան ազատամարտի մասնակից թալինցի հերոսների նկարները, նրանց սխրանքների մասին պատմող գրավոր մասունքները: Հայրենական պատերազմի և արցախյան ազատամարտի վետերանները պաշտպանության նախարարի հետ կիսվել են իրենց հուշերով, ինչպես նաև` հայրենիքի պաշտպանության վերաբերյալ իրենց ընկալումներով:  Խոսելով Շուշիի ազատագրման ռազմական պլանի մասին` Սեյրան Օհանյանը նշել է, որ հայոց հինավուրց բերդաքաղաքի ազատագրումն իրականացվել է ռազմական գիտության…

Սեյրան Օհանյանի այցը Սեյրան Օհանյանի այցը

Քաղաքապետի խոսքը

Ուրախությամբ ողջունում եմ Ձեզ Թալինի քաղաքապետարանի պաշտոնական  ինտերնետային կայքում: Կայքի բաժիններում Դուք կարող եք ծանոթանալ Թալինում տեղի ունեցող մշակութային իրադարձություններին, քաղաքապետի և ավագանու որոշումներին, քաղաքապետարանի աշխատակազմին, Թալինի  դարավոր պատմությանն ու մշակույթին: Հարգանքներով` Մ. Մնացականյան

Քաղաքապետի խոսքը Քաղաքապետի խոսքը

Մարզական փառատոն

Յուրաքանչյուր տարի անցկացվող մարզական փառատոնները, ռազմամարզական խաղերը և մյուս սպորտային միջոցառումներն ավելի են արմատավորվում Թալին քաղաքում` խթան հանդիսանալով մարդկանց առողջ ապրելակերպի, ունակությունների ու տաղանդի ի հայտ գալուն: Այս տարի մարզական փառատոնը մասնակիցների թվով գերազանցում էր նախորդներին: Բացի Թալին քաղաքի մի շարք կազմակերպություններից եւ ուսումնական հաստատություններից,  մասնակցում էին նաև տարածաշրջանի 9 համայնքների մարզիկները: Մարզական փառատոնը մեկնարկեց հանդիսավոր պայմաններում: Մասնակիցներին ողջունեցին

Կարդալ ավելին>>>

 

Վարչապետի այցը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 15-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ այցելել է Արագածոտնի մարզ` Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի տեղամասեր: Այցով ազդարարվել է ծրագրային երեք բաղադրիչների` մայր ջրանցքների և ոռոգման ինքնահոս համակարգերի վերականգնման, ինչպես նաև` Ջրից դեպի շուկա ենթածրագրի շրջանակում ֆերմերների վերապատրաստման բաղադրիչի ավարտը: Այցի առաջին կանգառն Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի Կարբի համայնքով անցնող հատվածն էր, որտեղ «ՀՄՀ-Հայաստանը» վերականգնել է շուրջ

Կարդալ ավելին>>>

 

Պատմություն

Հազարամյակների  պատմություն  ունեցող Թալին քաղաքը գտնվում է Արագածի հարավարևմտյան  լանջի  նույնանուն  սարահարթին: Թալինի  բնակեցման մասին կան բազմաթիվ տեղեկություններ: Գրավոր առաջին տեղեկություննները տվել են մ.թ.ա.  4-րդ դարի հույն պատմիչ Քսենոփոնը և հույն աշխարհագիր Պտղոմեոսը, որոնցում Թալինը հիշատակվում է Թալնա  ձևով: Համայնքը զբաղեցնում է 5487 հա տարածք: Երևանից հեռու է 65 կմ, իսկ մարզկենտրոնից` 45կմ: Թալին անվան տեղեկությունները երևում են նաև Կարմիր բլուրի պեղումների  ժամանակ հայտնաբերված

Կարդալ ավելին>>>